Jump to content

Գուրգեն Խանջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խանջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Վազգենի Խանջյան
Ծնվել էհունվարի 25, 1950(1950-01-25) (74 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ, արձակագիր, դրամատուրգ և խմբագիր
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ
Գուրգեն Խանջյան Վիքիդարանում

Գուրգեն Վազգենի Խանջյան (հունվարի 25, 1950(1950-01-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։ Առաջին անգամ տպագրվել է 1987 թվականին «Պիոներ» (այժմ՝ «Աղբյուր») ամսագրում։

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, պարսկերեն, վրացերեն, ռումիներեն։ Արժանացել է «Ոսկե եղեգն» պետական, ՀԳՄ երկու՝ արձակի և դրամատուրգիայի, «Նարցիս» ամսագրի ամենամյա մրցանակներին։ 2011 թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, արվեստի և մշակույթի բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[1]։

Երկերի մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հիվանդանոց (վեպ), Երևան, 1994, 316 էջ։
  • Շարժասանդուղք (պատմվածքներ), Երևան, 1994, 218 էջ։
  • Ստվերներ խամաճիկների փողոցում (պատմվածքներ, վիպակ, պիեսներ), Երևան, 1998, 180 էջ։
  • Սպանել փրկչին (վիպակներ և պիեսներ), Երևան, 2001, 318 էջ։
  • Նստիր Ա գնացքը, Երևան, 2002, 294 էջ։
  • Մարդկանց տուն ուղարկիր (կոլաժներ, էսսեներ, վիպակ, պիեսներ), Երևան, 2004, 192 էջ։
  • Լուր չկա (վեպ), Երևան, 2006, 168 էջ։
  • Թատրոն 301 (պիեսներ), Երևան, 2008, 496 էջ։
  • Թատրոն 301 (պիեսներ), Երևան, 2009, 496 էջ։
  • Նամակներ ընթացքից (պատմվածք, էսսե, կոլաժ), Երևան, 2009, 272 էջ։
  • Ենոքի աչքը (վեպ), Երևան, 2011, 282 էջ։
  • Հիվանդանոց (վեպ), Երևան, 2011, 209 էջ։
  • Արտավազդ-Շիդար (պիեսներ), Երևան, 2015, 672 էջ։
  • Մատնագիր (կենսագրությունն ըստ ենթագիտակցության), Երևան, 2015, 144 էջ։
  • Լուր չկա (վեպ), Երևան, 2016, 204 էջ։
  • Տուր ձեռքդ, պստլո (վեպ), Երևան, 2017, 328 էջ։

Թարգմանությունները (ռուսերենից)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրված պիեսները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երևանի դրամատիկական թատրոն («Բարև, սրիկաներ», «Վեցերորդ պատվիրան»)
  • Երևանի կոմեդիայի թատրոն («Ինձնից պրծում չկա», «Էսպես մինչև երբ»)
  • Թբիլիսիում («Գերեզմանատան երգչախումբ», «Ավերակների պահակները»)
  • Վանաձորում («Բոլերո»)
  • Ստեփանակերտում («Բոլերո», «Ավերակների պահակները»)
  • Լոս Անջելեսում («Ավերակների պահակները»)
  • Հալեպում («Տիգրան Մեծ»)
  • Շրջիկ թատրոններում («Բարի գալուստ», «Աթոռակռիվ»)
  • Հեռուստատեսությամբ («Երևանյան հիվանդությամբ», «Լաբիրինթոս»)
  • Ռադիոյով («Գերեզմանատան երգչախումբ»)
  • Նրա սցենարով բեմադրվել է 1996 թվականի Հանրային հեռուստատեսության տարեմուտի հանդեսի մանրապատումներ («Ազատ շուկա», «Ազատ շուկա-2»)

Գ. Խանջյանի սցենարով ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լռության սիմֆոնիա (ռեժիսոր՝ Վիգեն Չալդրանյան)
  • Մաեստրո
  • ԱՄՆ-ում պատրաստվում է նկարահանման «Գոռ իշխան» ֆիլմը

Խմբագրած պարբերականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]